|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ը 4։1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուս»-ին և դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը 2 անգամ անընդմեջ նվաճեց ՉԼ գավաթը։
Մադրիդյան թիմի կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 7 րոպե անց Մարիո Մանջուկիչը շրջադարձ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 61-րդ րոպեին Կասեմիրոն հաշիվը դարձրեց 1։2, իսկ 64-րդ րոպեին Ռոնալդուն այս խաղում խփեց իր 2-րդ գոլը, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին Ասենսին ձևակերպեց խաղի վերջնահաշիվը։
Մադրիդի «Ռեալ»-ն իր պատմության մեջ 12-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։