|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական տվյալներով 8 քաղաքացի) հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Yerkir.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ տուժածների վիճակը ծանր չի գնահատվում: