|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահի խորհրդական, Իվանկա Թրամփի ամուսին Ջարեդ Քուշները չի առաջարկել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին Դոնալդ Թրամփի թիմի և Կրեմլի միջև կապի գաղտնի ուղի ստեղծել: Այդ մասին հայտնում է Fox News-ը` իր աղբյուրին հղումով:
Նրա խոսքերով` Քուշների և Կիսլյակի հանդիպման հիմնական թեման սիրիական հակամարտությունն է եղել:
Աղբյուրը նաև նշել է, որ հենց ռուսական կողմն է առաջարկել տվյալների փոխանակման ուղի ստեղծել, սակայն խոսքը գնացել է ոչ թե տեղեկատվության պարբերական փոխանցման, այլ հազվադեպ շփումների մասին: