|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն անակնկալ չեղարկել են Թուրքիա այցը:
Ըստ Demokrathaber-ի՝ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը հայտարարել է, որ մայիսի 25-28-ը պլանավորված այցելությունը չեղարկվել է վերջին րոպեին: Պատճառը դեռևս չի հաղորդվում:
Գերմանացի պատգամավորները պլանավորում էին այցելել նաև Ստամբուլ և քրդաբնակ Դիարբեքիր և քննել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո երկրում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից հետո: Մինչ օրս շարունակվող լարվածության շրջանակներում վերջերս Թուրքիան չէր թույլատրել գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղ գտնվում են նաև գերմանացի զինվորականները: