|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 16.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 63 երթուղու ավտոբուսում 1955 թ. ծնված Մարիամ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: