|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Ստամբուլում, մայիսի 1-ին նվիրված ցույցի ժամանակ բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե մահակներ: Մի քանի տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մոտ 200 ցուցարարներ փորձել են շարժվել դեպի Թաքսիմ հրապարակ, մինչդեռ իշխանությունները արգելել էին այդ հրապարակում իրականացնել որևէ բողոքի ցույց: Ցուցարարները կրել են պաստառներ` «Կեցցե մայիսի 1-ը, վերջ` դիկտատորին», «Թաքսիմը մերն է, մերն էլ կմնա» կարգախոսներով: