|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր զոհված զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքից էր:
Համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բազմազավակ ընտանիքի անդամ էր Մհերը` ունի 3 եղբայր և 1 քույր: Մհերը եղբայրներից փոքրն էր:
Երեք եղբայրն էլ բանակում ծառայել են:
Համայնքապետը նաև հայտնեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում: «Բազմազավակ ընտանիք է: Եղբայրներից երկուսը ամուսնացած են: Երեք թոռ կա տանը»,- ասաց նա, ապա նշեց, որ փախստականի ընտանիք է: