|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից մեկում՝ Անթալիայում, արգելվել է բացօթյա տարածքներում ալկոհոլի վաճառքն ու դրա օգտագործումը:
Ըստ Mynet-ի՝ արգելքը կգործի բացօթյա ռեստորաններում ու սրճարաններում, այգիներում, ցանկացած այլ բացօթյա տարածքում ու հաստատությունում, ինչպես նաև ավտոմեքենաներում կամ կամուրջների տակ խմիչքն օգտագործելու դեպքերում: Ընդունված որոշումը բացատրել են նրանով, որ դրսում խմիչք օգտագործողները կարող է անհանգստություն պատճառել քաղաքացիներին:
Փորձագետները չեն բացառում, որ նոր օրենքը զգալի վնասներ կարող է հասցնել զբոսաշրջությանը: