|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը դեռ դուրս չի գա Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Պայմանագրի խզումը նրա նախընտրական խոստումներից մեկն էր. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականին: Այժմ Վաշինգտոնը ցանկանում է վերանայել փաստաթղթի պայմանները, որը մինչ ընտրությունները Թրամփն անվանել էր աշխատատեղեր «սպանող» և պատմության մեջ «վատթարագույն առևտրային համաձայնագիրը»: