|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում պահանջում են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը. հայտնում է Униан-ը: Նման հայտարարությամբ այսօր նիստի ժամանակ հանդես է եկել իտալացի պատգամավոր Միկելե Նիկոլետին: Ելույթից հետո մի շարք պատգամավորներ ոտքի են կանգնել և ծափահարություններով աջակցել հայտարարությանը:
Հաղորդվում է, որ պատճառը Ագրամունտի` Սիրիա կատարած այցն է: Նա մարտին Սիրիա էր այցելել է ռուս պատգամավորների պատվիրակության հետ: Ընդ որում` ԵԽԽվ-ում ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ են գործում Ղրիմի «անեքսիայի» պատճառով: ԵԽԽՎ մի շարք պատվիրակությունների, այդ թվում` ուկրաինական պատվիրակությանը վրդովեցրել է այդ այցը: