|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը «Le Figaro» թերթում հրապարակված բաց նամակում իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահի` Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին, գրոմ է «Le Parisien»-ը:
Ըստ Դելոնի՝ Ֆիյոնը չունի մրցակիցներ և, հենց նա է, որ պետք է հասնի հաղթանակի:
«Այսօրվա Ֆրանսիայում բարբարոսությունն ու վախկոտությունն է շրջապատում մեզ: Մեր Ֆրանսիան պետք է կատարի ճիշտ ընտրություն: Իմ ընտրությունը ես արել եմ»,- գրում է Դելոնը: Դերասանի խոսքերով՝ նա միշտ էլ հիանցել է Ֆիյոնի քաջությամբ, փորձով և ուժով:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն այսօր է՝ ապրիլի 23-ին, երկրորդը` մայիսի 7-ին: