|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նվագախումբը կկատարի Խաչատրյանի, Սպենդիարյանի, Օրբելյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:
Այդ օրը կհնչի նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանի` ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործությունը: Մաեստրոյի նոր գործն ունի «Պոեմ հաղթանակի» խորագիրը: Ի դեպ, ստեղծագործությունը պատվիրել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Համահայկական նվագախումբն արդեն իր փորձերն է անում: