|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խոզի միս արտադրող Smithfield Foods ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խոզերին մարդկանց փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար, գրում է «Lenta.ru»-ն:
Մասնագետները մտադիր են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում՝ սիրտն ու թոքերը փոխպատվաստման համար պիտանի դարձնելու նպատակով: Ըստ ընկերության, դա կնպաստի նաև կենսաբանական թափոնների քանակի կրճատմանը:
Խոզի օրգանները մարդուն փոխպատվաստելու խոչընդոտներից մեկը կենդանիների գեների առակայությունն է, որոնք հակվածություն են առաջացնում որոշակի վիրուսների հանդեպ: Օրգանի հաջող փոխպատվաստման և աշխատունակության համար անհրաժեշտ է արգելափակել համապատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը: