|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում ժողովուրդը դուրս է եկել փողոցներ` բողոքի ակցիաներ անցկացնելով նախօրեին անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների դեմ: Ըստ Sozcu-ի՝ ցույցերի ընթացքում բախումներ են եղել նաև ոստիկանների հետ:
Նշենք, որ երեկ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է ասել բնակչության 51.3 տոկոսը, դեմ` 48.55-ը: