|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունները անկեղծ էին և բովանդակալից: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում. հայտնում է РБК-ն:
Լավրովի խոսքով` քննարկվել են երկկողմ համագործակցության և միջազգային հարցերով համագործակցության առանցքային հարցեր: Կողմերը քննարկել են նաև Սիրիան, քիմիական հարձակումը և դրան հետևած` ԱՄՆ-ի ավիահարվածը:
Լավրովը կոչ է արել ազնիվ հետաքննություն անցկացնել` Իդլիբում կատարվածը պարզելու համար: Նրա խոսքով` Ռուսաստանը տեսել է նման հետաքննությանը աջակցելու` ԱՄՆ-ի պատրաստակամությունը: