|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին հարցը:
Պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքով նման ինստիտուտ նախատեսված չէ, ինչով պայմանավորված վերանում է ՊՈԱԿ-ի գործունեության անհրաժեշտությունը:
Ընդ որում «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած լիազորությունների իրականացման համար նախատեսվում է ավելացնել թվով 26 հաստիքային միավոր: