|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիներն աշխարհի առաջնության ուղեգրեր կստանան: Այս տարի մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ մեր շախմատիստուհիները պատասխանատու մրցաշարին սկզբում պատրաստվել են Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը նրանց համար ուսումնամարզական հավաք է կազմակերպվել Ծաղկաձորում: