|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։
Ըստ «Ակօս»-ի՝ պետականացումը «հակաօրինական» համարող՝ Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամը պետականացման դեմ հայց է ներկայացրել վճռաբեկ դատարան, որը, իր հերթին, պետականացման հետ կապված հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին, դրանից հետո էլ պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում է կայացվել:
Վճռաբեկ դատարանի կողմից ուղարկված հայցադիմումում շեշտել են, որ «պետականացումը հակասում է նաեւ Լոզանի պայմանագրին»: