|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 3-ին Տրաբզոն քաղաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում նոր գործողություններ է իրականացնելու: Ըստ Ermenihaber-ի՝ այդ մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը:
Ավելի վաղ Թուրքիան դադարեցրել էր Սիրիայի տարածքում 2016թ. օգոստոսի 24-ից սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը:
«Սիրիայի Ալ Բաբ քաղաքը ահաբեկիչներից մաքրելով` «Եփրատի վահան» գործողության առաջին շրջափուլն ավարտեցինք: Սրանից հետո ևս լինելու են գործողություններ: Այժմ այլ տարածքներում ահաբեկչական կազմակերպությունների հենակետերը վերցնելու համար նախապատրաստում ենք նոր գործողություններ»,- ասել է Էրդողանը
Նա հավելել է, որ իրենք գարնանը «անակնկալներ ունեն» Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK), «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև գյուլենական համայնքի համար: