|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը անդրադարձավ ներդրումային ֆոնդի վերաբերյալ փոխըմռնման հուշագրին, որը ստորագրվեց ՀՀ և ՌԴ միջև: Ըստ նրա` ներդրումային գործընթացն արդեն իսկ սկսվել է Հայաստանում, և ամեն եռամսյակը մեկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հաշվետվություն է ներկայացնելու ներդրումային գործընթացի վերաբերյալ:
Ըստ այդ հուշագրի` երկու երկրների միջև ստեղծվում է համատեղ ներդրումային ֆոնդ, և այն ծրագրերը, որոնք կներկայացվեն Ռուսաստանին, կարող են ֆինանսավորվել համապատասխան հարթակում: Ըստ նախարարի, առաջին փուլում 50 միլիոն դոլար կտրամադրվի Ռուսաստանի կողմից, 50 միլիոնն էլ` Հայաստանի կողմից: Այդ գումարները կարող են ավելանալ` կախված ներդրումային ծրագրերից: