|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ կալանքի տակ գտնվող համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պետք է դատվի:
Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուին «դավաճան» անվանելու համար դատվող Դեմիրթաշը հերքել է նրան այդպես անվանելու պնդումները:
«Ես նրան «դավաճան» չեմ անվանել: Նա է ինձ այդպես անվանել: Ոչ թե ես, այլ Դավութօղլուն պետք է դատվի»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Դեմիրթաշը և ԺԴԿ այլ պատգամավորներ շարունակում են մնալ կալանքի տակ՝ «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և դրա քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքով՝ միաժամանակ դատվելով նաև ևս մի քանի մեղադրանքներով: