|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ հայտնի գործարարի նոր ծրագրերին: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում պոլիկլինիկա է բացվել, վերանորոգվել են մանկապարտեզներ Հայաստանում և Արցախում: Մուրադ Աքյուզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, Հայաստանի տնտեսության մեջ մեր հայրենակիցների ներդրումները խթանելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ:
Իր բարեգործության մասին գործարարը չի սիրում բարձրաձայնել: «Բարեգործությունը աղմուկ չի սիրում». ասում է նա:
ՀՀ սփյուռքի նախարարություն