|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով: