|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առաջ կկանգնի 2012թ. նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով, երբ նա ընտրություններում պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քննությունը կասկածում է, որ Սարկոզիի կուսակցությունը կեղծել է փաստաթղթերը, որպեսզի թաքցնի թույլատրված ծախսերի գերազանցումը 18 միլիոն դոլարով:
Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ չի իմացել նախընտրական ծախսերի լիմիտը գերազանցելու մասին, որն այդ ժամանակ սահմանվել էր 22.5 միլիոն եվրոյի սահմանում:
Բացի Սարկոզիից, կեղծարարության մեջ կասկածվում է ևս 13 անձ: