|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրաքի խորհրդարանը պատասխան քայլեր է ձեռնարկել դեպի ԱՄՆ միգրանտների մուտքը սահմանափակող նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Մասնավորապես խորհրդարանն առաջարկում է արգելել ամերիկացիների մուտքը Իրաք: Ինչպես հաղորդում է Interfax-ը, պատգամավորները, այնուամենայնիվ, նշել են, որ Իրաքի օրենսդրի որոշումը պարտադիր չէ կառավարության համար: Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ քվեարկության արդյունքները ոչ թե օրենք են, այլ խորհրդատվություն:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների տեղավորման ծրագիրը և 90 օրով արգելել մի շարք մուսուլմանական երկրներից անձանց մուտքն ԱՄՆ, մասնավորապես Իրանից, Իրաքից, Սիրիայից, Սուդանից, Լիբիայից, Սոմալիից և Եմենից: Բացի այդ, ըստ որոշման փախստականների ընդունման հարցում ԱՄՆ պետք է առաջնահերթություն տա քրիստոնյաներին: