|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի հանրապետական դատախազությունը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել 2008 թվականից մինչ օրս թուրքական ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, տրանսֆերներն ու գործարքները: Ըստ Nturkiye-ի՝ նման որոշում է կայացվել հակագյուլենական շարժման դեմ երկրում ընթացող գործողությունների շրջանակներում:
Դատախազության հրամանով՝ կուսումնասիրվեն բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների նախագահների ու այլ պատասխանատուների գործերը:
Ներկայումս հետաքննության շրջանակներում 2000 ֆուտբոլիստի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է պատրաստվել: Նրանք մեղադրվում են գյուլենական կազմակերպությունների հետ գործակցելու մեջ: Մեղադրանք է ներկայացվել նաև 18 մրցավարի՝ ֆուտբոլում գյուլենական ցանց հիմնելու համար: