|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պանամայի իշխանությունները դադարեցրել են տեղական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ գործի հետաքննությունը, որոնցից հետևում էր, որ ընկերությունն արտասահմանյան քաղաքական գործիչներին, ձեռնարկատերերին և աստղերին օգնել է օֆշորային հաշիվներ բացել եւ դրանք կառավարել. հայտնում է BBC ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ հետաքննությունը դադարեցնելու պատճառը երկրի Սահմանադրական դատարանի ստացած բողոքն է: Այն ուղղված է քննիչների գործողությունների դեմ: Համաձայն բողոքի` նրանք խախտում են երկրի Սահմանադրությունը: