|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ Կոնգրեսի սենատը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից, կհաստատի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած բոլոր թեկնածությունները, որոնց նա առաջադրել է իր վարչակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին օրենսդրական մարմնի վերին պալատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտնել է Fox News հեռուստաալիքին:
«Վստահ եմ, որ կհաստատենք Թրամփի առաջադրած յուրաքանչյուր թեկնածուի: Ես լիովին վստահ եմ դրանում»,-ընդգծել է նա:
Գործչի խոսքով` հանրապետականները կկարողանան հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ստեղծում են դեմոկրատները: