|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր` կառավարության օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներ նախարարությանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը հանձնարարվեց, ՀԾԿՀ-ի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել էներգետիկ համակարգի զարգացման համար փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:
«Կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ առևտրի հնարավորությունների ընդլայնումը, հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխությունները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցմամբ պայմանավորված ներդրումները, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգետիկ անվտանգության անհրաժեշտությունը` պետք է ունենանք հստակ ծրագիր»,- ասաց վարչապետը: