|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օպտիմալացման արդյունքում Հայաստանի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կկրճատվի 293 աշխատակցով, այսինքն 23 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը։
Բուն նախարարության աշխատակազմը կկրճատվի 12 տոկոսով, իսկ ենթակա կազմակերպություններինը՝ 24 տոկոսով։ Ավտոպարկը կկրճատվի 30 մեքենայով։
Արդյունքում 2017-ին Տրանսպորտի նախարարությունը մտադիր է խնայել 740 մլն դրամ։