|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել:
Ըստ այդմ՝ Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել: Հրադադարի պլանը կներկայացվի Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող խմբավորումներին, ինչպես նաև սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումներին:
Նշվում է, որ հրադադարի` հաջողությամբ գործելու դեպքում, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդությամբ, Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցություններ կսկսվեն: