|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլութ Մերթ Ալթընթաշի անունով ֆեյսբուքյան բազմաթիվ էջեր են բացվել:
Էջերի հրապարակումներից դատելով՝ կարելի է հասկանալ, որ դրանց հեղինակները Էրդողանամետներ են: «Մերթ Ալթընթաշը հայրենիքի դավաճան է», «Մերթ Ալքընթաշն ու նրա ընտանիքը», «Մերթ Ալթընթաշը ստոր է» և նմանատիպ անվանումներով բացված էջերում քննարկումներ են տեղի ունեցել, որոնց տակ թուրքերը կարծիք են հայտնել սպանության պատասխանատուների մասին:
Ուշագրավ է, որ շատեր կոչ են անում դադարեցնել Թուրքիայում յուրաքանչյուր իրադարձության մեղքը Գյուլենի վրա բարդելու՝ իշխանամետների դիրքորոշումը: