|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ամփոփեց 2016 թվականը և իր աշխատանքի երեք ամիսը:
Լրագրողները հարցրեցին վարչապետի կողմից բարձրացված` «պրիմիտիվ գողության» երևույթի մասին` արդյո՞ք նրա ղեկավարած նախարարությունում նախկինում եղել են նման դեպքեր, կա՞ն, ինչպե՞ս է պայքարում նման երևույթների դեմ:
«Պրիմիտիվ գողությանը իմ աշխատանքի ընթացքում չեմ հանդիպել: Իմ պահանջն էլ եղել է որ բոլորն աշխատեն մաքուր: Հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել: Չեմ կարող մեկնաբանել դա»,- ասաց նախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է նախարարի կյանքում հանրապետական դառնալուց հետո: Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Հանրապետական դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել»: