|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մի որոշում, ըստ որի` նախարարության 4 ՊՈԱԿ միավորվում են 1-ի մեջ: Մասնավորապես` «Թափոնների ուսումնասիրության կենտրոն»,«Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն», «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները վերակազմակերպվում են «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Այդ գործընթացի արդյունքում կրճատվում է 21 հաստիք, իսկ խնայողությունը կազմում է 20 միլիոն դրամ:
Որոշումն ընդունվեց: