|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդունում է Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը և պատրաստ է աշխատել ամերիկացի գործընկերների հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ընդունում ենք դա որպես ԱՄՆ նորընտիր նախագահի որոշում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են Ռուսաստանի հետ իրավահավասր հարաբերություններով»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կնշանակի ExxonMobil նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին: