|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս ԼՂ հակամարտության կարգավորման օգտին` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա. հայտնում է АПА-ն:
Այդ մասին ասված է Բաքվում նոյեմբերի 28-ին կայացած բանակցությունների արդյունքներով ընդունված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ:
«Կողմերը նշում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը` առաջին հերթին ինքնիշխանության պահպանման և ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների չխախտման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ու ԵԱՀԿ որոշումների հիման վրա»,- ասված է հայտարարությունում: