|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 15-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են Ռուսաստանի Դաշնությունում հարկային մարմինների տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման շրջանակում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են նաև ապրանքների պիտակավորման նախագծերը, հսկիչ-դրամարկղային մեքենաների օգնությամբ հաշվարկների, ավելացված արժեքի հարկի հսկողության ավտոմատացված համակարգերը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների, ինչպես նաև հարկային տեղեկատվության ավտոմատացված փոխանակման շրջանակում վերջին նախաձեռնություններին՝ հաշվետվության Միասնական ստանդարտի ներդրման և միջպետական հաշվետվության փոխանակման գործընթացին: