|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները որպես ցեղասպանություն որակող բանաձև:
Ըստ թուրքական Starkibris-ի՝ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին ներկայացրել է պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:
Բանաձևը պահանջում է որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածները:
Խորհրդարանի 596 պատգամավորից հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը: