|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունիսի 4-ին` ժամը 01.02-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները:
Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի:
Զոհեր և վիրավորներ չկան:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն` շենքը, որտեղ պայթյուն է որոտացել, Վանաձորի հարկային տեսչության շենքն է: