|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր վաղ առավոտից մեկնարկել է ԱՄՆ գործարարների հայաստանյան համաժողովը: Մեկօրյա գործարար համաժողովը կազմակերպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կոնվերս» բանկը: Գործարար համաժողովին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նշենք, որ միջոցառման նպատակն է ներկայացնել ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները:

