|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի "Ciudadanos" կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին:
Հյուրի խնդրանքով հանդիպման ընթացքում փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին:
ՀՀ ԱԳՆ