|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թբիլիսին ձգտում է նվազեցնել լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները` իհարկե, ոչ ի վնաս Վրաստանի շահերի: Այս մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Նյու Յորքում ԱՄՆ բանկերի և խոշոր ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա ելույթից մի հատված ցուցադրել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Կվիրիկաշվիլին ապրիլի 25-29-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում: