|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վաղը Ուղղափառ եկեղեցին տոնում է Քրիստոսի հարության տոնը` Սբ Զատիկը: Հարյուրհազարավոր քիստոնյաներ` աշխարհի տարբեր երկրներից, հավաքվել են Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի մասնակցեն Աստծո Բարեբեր կրակի` երկնքից իջման արարողությանը: Այն ամեն տարի վառվում է Սբ Զատկի նախօրեին` Սբ Հարության եկեղեցու ժամատանը` կառուցված Փրկչի գերեզմանի վրա. հայտնում է РИА Новости-ն:
Ուխտավորները վաղ առավոտից հավաքվել են Հին քաղաքի նեղ փողոցներում` ավելի քան 3 կմ պարագծով: Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:
Ի դեպ, արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից: