|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: