|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում տեղի է ունեցել հերթական տարօրինակ սպանությունը:
Ըստ Haber24-ի` ռեստորաններից մեկում Իդրիս Ալաքուշ անունով տղամարդն ու նրա ընկերը՝ Սավջը Քարաբուլութը, ճաշելիս են եղել, երբ նրանց միացել են Քարաբուլութի ընկեր Հասան Էրդեմիրը և երկու այլ անձինք: Ճաշից հետո Ալաքուշը խնդրել է հաշիվը բերել, սակայն նրան տեղեկացրել են, որ Հասան Էրդեմիրը փակել է հաշիվը։
Հաշիվը փակելու պատճառով վիճաբանություն է սկսվել։ Զայրացած Ալաքուշը հեռացել է ռեստորանից, ապա վերադարձել` զինված։ Նա առաջին հերթին կրակել է Հասան Էրդեմիրի, ապա նրա երկու ընկերների վրա:
Էրդեմիրը հիվանդանոցում մահացել է, երկու ընկերները թեթև վիրավորվել են: