|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։