|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Բաքվում այդ մասին ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն` նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է` երկու նախագահների մասնակացությամբ:
«Մենք պատրաստվում ենք կազմակերպել Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպում եւ այդ ուղղությամբ աշխատում ենք. դրա համար առաջիկայում կհանդիպենք նրանց հետ»,- ադրբեջանցի լրագրողներին ասել է Պիեռ Անդրիոն, տեղեկացնում է Haqqinaz-ը:
Պիեռ Անդրիոն ընդգծել է նաեւ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը: