|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում հակառակորդի կրակոցներից տուժած 4 վիրավոր է բուժում ստանում:
Yerkir.am-ին ԼՂՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ հիվանդանոցում բուժում են ստանում երկու քաղաքացի և երկու զինծառայող:
«Հիվանդանոցում են գտնվում քույր և եղբայր Աղաջանյանները, ովքեր հետվիրահատական բուժում են ստանում: Նրանց վիճակը բարելավվել է: Հիվանդանոցում բուժում է ստանում նաև երկու զինծառայող, որոնց առողջական վիճակում, ըստ բժիշկների, կա դրական միտում»,- հայտնեցին նախարարությունից` հավելելով, որ նոր վիրավորներ հիվանդանոց չեն տեղափոխվել: