|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության վաղվա նիստում սպորտի և երիտասարդության նախարարությունը ներառել է որոշում մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին:
Մարզագույքի բաշխման ժամանակ հաշվի են առնվում վերանորոգված ու կառուցված մարզադպրոցներին մարզագույքի տրամադրման նպատակահարմարությունը, մարզադպրոցները մարզագույքով համալրելու համաչափության և մարզագույքի օգտագործման արդյունավետության անհրաժեշտությունը, մարզադպրոցների սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը, մարզադպրոցի մարզիկների քանակը, մարզական նվաճումները, մարզադպրոցում մարզագույքի պահպանման պայմանները։