|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տեղեկացրել էինք, որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ ի՞նչ կա այդտեղ, առաջին կամ վերջին հրաժարականը հո չի՞: «Իրոք, նման դիմում ստացվել է, հարցը կքննարկվի, և հանրապետության նախագահն էլ որոշում կկայացնի»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք պետք է միայն հրաժարականի դիմումով բավարարվել, նա իրավական պատասխանատվության չպե՞տք է ենթարկվի, Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե նման խնդիր առաջանա, համապատասխան մարմինները դրան պատասխան կտան: «Ես իրավասու չեմ նման պատասխան տալու»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ Պողոսյանի հրաժարականի տեքստը դեռ չի կարդացել, ուստի այլ մեկնաբանություն տալ չի կարող: